Ջազը հայ-ամերիկյան հարաբերությունների կարևոր մի մասն է․ ԱՄՆ դեսպանատուն
Գիտություն և ՄշակույթՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկա է գտնվել ամերիկացի հայտնի թմբկահար Բիլի Քոբհամի և նրա նվագախմբի անզուգական երևանյան համերգին, որով եզրափակվել է ջազային ամենամյա տոն դարձած Երևանի ջազ փառատոնը։Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Ջազը համարվում է խաղաղության, միասնականության և երկխոսության խորհրդանիշ, որը նպաստում է փոխադարձ ընկալմանն ու հանդուրժողականությանը, և այս համերգով այս տարի մենք նշանավորում էինք Հայաստանի անկախության 30-ամյակը և հայ-ամերիկյան հարաբերությունների 30 տարին։
Երևանի միջազգային ջազ փառատոնի և Հայաստանի ջազ հանրույթի հետ մեր գործընկերությունը զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների կարևոր մի մասն է»,- նշված է հաղորդագրությունում։