«Ժողովուրդ». Երեք եղբայր, երեքն էլ մի օրի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության մեջ յուրահատուկ զուգադիպություն է գրանցվել: Սյունիքի մարզպետ Լիսկա մականունով հայտնի ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանն ու նրա երկու եղբայրներ Սերոբ (մականունը Հոպոպ) ու Սեյրան (մականունը Աղալար) Խաչատրյաններից յուրաքանչյուրը հասցրել է «արդար քրտինքով» 4-ական քրեական գործ վաստակել (հանցագործությունների տեսակները տարբեր են՝ խուլիգանությունից մինչև թմրամոլություն): Ընդ որում, դեռ մինչև վերջերս եղբայրներից միայն Լիսկան էր իր դեմ հարուցված քրեական գործերի քանակով կամ մեկ միավորով զիջում մյուսներին (ընդամենը 3 քրգործ): Եվ հանկարծ հայտնվեց Սիլվա Համբարձումյանը և հավասարեցրեց հարազատ եղբայրների միջև հաշվի տարբերությունը՝ օգնելով պահպանել անպատիժ քրգործերի ավանդույթը: Ինչպես ասում են, բա էլ ո՞ր օրվա «ախպերներն» են, որ իրար հավասար չլինեն: Զարմանալի զուգադիպությամբ Խաչատրյան եղբայրներից որևէ մեկը հարուցված քրեական գործերի շրջանակներում լուրջ պատիժ չի կրել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ