Հայաստանը մեծ դեր է խաղում 3-րդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերն ընդլայնելու գործում. Սերգեյ Կոպիրկին
ՀայաստանԵվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունը առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին և տարածաշրջանային իրողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության 7 տարվա գործունեության և կառույցին Հայաստանի անդամակցության 7-ամյակի մասին:
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս անդամ պետությունները սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ-ում, և, քանի որ մենք հիմա Երևանում ենք, կուզեի հատուկ շեշտել հայկական կողմի կառուցողական, շահագրգռված մոտեցումը ինտեգրման զարգացման հարցերում: Հայաստանը մեծ դեր է խաղում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերի ընդլայնման գործում», - նշեց Ռուսաստանի դեսպանը: