Հայտնի է` ով կլինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը
Թուրքիա
Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կնշանակվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Տեղեկությունը հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ Երևանն ու Անկարան կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունները կարգավորելու համար։
«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն [հարաբերությունները] կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- ասել էր նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական մամուլը գրել էր, որ Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)