ԵՄ առաջնորդները ողջունել են Ալիևի և Փաշինյանի հանդիպումը
Արտաքին Քաղաքական
ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը որակել են «չափազանց դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո»։ Այս մասին գագաթնաժողովի շրջանակում հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում ցույց է տալիս Եվրամիության հանձնառությունը այս տարածաշրջանի ամենաբարդ խնդիրների լուծման հարցում։ Ընդհանուր առմամբ, առաջնորդները Բրյուսելի վերջին իրադարձությունները համարել են չափազանց դրական քայլ 30 տարվա հակամարտությունից հետո»,- ասել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)