«Հայոց աշխարհ». Ամանորյա խորհուրդներ էր
Հայկական Մամուլ
«Տոնածառի զարդարման նախաձեռնությունը եղել է ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներինը, որի խորհուրդը միասնաբար ամանորյա տոնածառը զարդարելն էր: Այս մասին նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցները գրել էին, թե նախարար Վաչե Գաբրիելյանն իր աշխատակիցներին հանձնարարել է 2-ական խաղալիք բերել և զարդարել նախարարության տոնածառը:
«Ֆինանսների նախարարությունում աշխատում է ավելի քան 650 աշխատակից, ուստի եթե յուրաքանչյուրին պարտադիր հանձնարարվեր բերել երկուական խաղալիք, ապա դրանք կբավականացնեին նաև Հանրապետության հրապարակի տոնածառը զարդարելուն»,- ասված է պարզաբանման մեջ»՝ հայտնում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ