Սոթք գյուղի մոտակայքում հրդեհի հետևանքով այրվել է 128 եղևնի
Հասարակություն
Այսօր ժամը 17։31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիսի» մասնաճյուղին պատկանող տարածքում այրվում են խոտածածկ տարածք և եղևնիներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է 4 հա խոտածածկ տարածք և 128 եղևնու ծառ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը