«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» համաժողով
Հասարակություն
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերի 4-6-ը Երևանում կկայանա «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ:
Նախարարությունն առաջարկում է ոչ միայն մասնակցել վերոնշյալ համաժողովին, նաև հանդես գալ զեկույցով:
Խնդրում ենք մինչև 2012թ.սեպտեմբերի 10-ը հաստատել Ձեր մասնակցությունը համաժողովին, ինչպես նաև, ցանկության դեպքում, առաջարկել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել զեկուցման Ձեր թեման՝ ծրագիրը կազմելու համար:
Համաժողովի օրերին նախատեսվում է մասնակիցների հանդիպումներ ՀՀ պետական այրերի, հոգևոր հայրերի, այլ անվանի մարդկանց և հանրության հետ, ինչպես նաև՝ շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ:
Համաժողովի ընթացքում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցանակաբաշխությունը:
Միաժամանակ հայտնում ենք, որ ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ Երևանում գիշերավարձը և սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Տեղեկությունների համար կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ 0010, Երեւան, Վ. Սարգսյան 26/1
Էլ. փոստ' [email protected] , [email protected] , [email protected]
Հեռախոս' +(374 10) 58 56 01/109


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը