«ՉԻ». «Սադիստ սկեսուրը ձերբակալված է»
Հայկական Մամուլ
«ՉԻ» հաղորդմամբ՝ «Մոսկվա–Երևան չվերթով Երևան տեղափոխված Հայկանուշ Միքայելյանը ձերբակալված է։ Նրան հանձնել են ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին։ Ըստ ոստիկանության լրատվական վարչության, Հայկանուշ Միքայելյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 112 և 113 հոդվածներով. «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի ֆունկցիայի կորուստ, կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ»։ Հայկանուշն իր հարսին՝ Մարիամ Գևորգյանին դաժան ծեծի է ենթարկել. արդուկով այրել մարմինը, կրակայրիչով՝ լեզուն, պատառաքաղով ծակծկել մարմինը, ջարդել քիթը, արգելել լողանալ, լվացվել և մշտապես անկյուն է կանգնեցրել՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ և հոգեկան ծանր ապրումներ։ Նման վերաբերմունքի է արժանացել նաև Հայկանուշ Միքայելյանի որդու՝ Դավիթ Զիրոյանի առաջին կինը, որին ի վերջո կուրացրել են։ Երկու հարսներն էլ դիմել են ոստիկանություն։ Հայկանուշ Միքայելյանին այս տարվա հունվարի 21-ից հետախուզում էր Ոստիկանության Արտաշատի բաժինը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրանքով»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ