Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Վրաստան
ՀայաստանՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-20-ը պատվիրակություն կգործուղի Վրաստան՝ Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 17-ի որոշման մեջ:
Ըստ վարչապետի 1451 – Ա որոշման՝ Հայաստանի պատվիրակության կազմում լինելու են Լենա Նանուշյանը, Ռաֆայել Գևորգյանը, Աննա Մազմանյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանը, Դավիթ Սահակյանը, Շուշանիկ Ներսիսյանը, Արտեմ Կարապետյանը, Արմեն Այվազյանը, Կարեն Գասպարյանը, Վահագն Աֆյանը, Վահագն Փիլիպոսյանը և Լևոն Օհանեսյանը: