Մխիթարյանի գոլը հաղթանակ բերեց «Շախտյորին» (տեսանյութ)
Տեսանյութեր
Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալեց «Դնեպրին»: Հանդիպումն ավարտվեց «հանքափորների» հաղթանակով՝ 2-1 հաշվով: Առաջինը խաղի հաշիվը բացեցին «Դնեպրի» խաղացողները. 9-րդ րոպեին գոլն իր հաշվին գրանցեց Ռոտանը: Ընդհամենը 10 րոպե հետո Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը՝ իր գոլերի քանակը հասցնելով 13-ի: Խաղավարտից 10 րոպե առաջ «Շախտյորին» հաղթանակ բերեց Սռնան:
Թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով. 60-րդ րոպեին հեռացվեց Չեբերյաչկոն, իսկ 89-ին՝ Ստեպանենկոն:
Նշենք, որ «Շախտյորի» խաղացողներին չհաջողվեց երկու անգամ 11-մետրանոց հարված իրականացնել:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն