«Հայկական ժամանակ». խնձորի ծառի տակին
Հայկական Մամուլ
«ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում որոշման մի նախագիծ է ընդգրկված, որը, թերևս, կդառնա ամենահումորայինը անցնող տարվա ընթացքում: Սա կարելի է թարգմանել և ուղարկել, ասենք, ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովին:
Ըստ նախագծի, պետք է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով ՀՀ պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված է նախագծում՝ «հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով»: Իսկ հումորն այն է, որ կառավարության նույն որոշմամբ՝ այդ տարածքում կառուցապատումն արգելվելու է: Ստացվում է, որ պետեկամուտների կոմիտեն այսուհետ իր սեմինարներն անցկացնելու է անտառում՝ խարույկի շուրջ, կոճղերին նստած: Որոշման նախագծում այդպես էլ հիմնավորված է. «Բացակայում է համապատասխան տարածքը, որի առկայությունը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել դասընթացներ…»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ