Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
ՀայաստանԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի, Գյումրու, Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։