ՀՀ առողջապահության նախարարության «Ոսկե բանալին»
Հասարակություն
Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, արժանացավ ամենաբարձր մրցանակի։ Բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ Ոսկե բանալին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին հանձնեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քարեն Հիլլարդը։ Նա շեշտեց, որ տեղեկատվության ազատությունը յուրաքանչյուր հասարակության կայացման հիմնաքարն է։
Մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը