The Associated Press. Իրանը խոստացել է կործանել թշնամիներին, եթե նրանք հարձակվեն իր միջուկային կետերին
Մերձավոր Արևելք
Իրանի գեներալ ասել է, որ իր երկրի թշնամիները չեն գոյատևի, կկործանվեն, եթե նրանք հարձակվեն Իրանի միջուկային կետերին, գրում է The Washington Post-ը՝՝ հղում անելով The Associated Press-ին:
Կիսապաշտոնական ISNA լրատական գործակալության այսօրվա զեկույցը մեջբերում է Օդային պաշտպանության ղեկավար գեներալ Ֆարզադ Էսմայիլիի խոսքը. «Մենք խոստանում ենք մեր թշնամիներին, որ նրանք կկործանվեն», եթե նրանք հարձակվեն Իրանի միջուկային կետերի վրա:
Նա նաև նշել է, որ միջուկային կետերը Իրանի հպարտության խորհրդանշանն են: «Մենք կպաշտպանենք մեր արժանապատվությունը մեր կյանքով և արյունով»,-ավելացրել է նա:
Այս մեկնաբանությունները առաջ եկան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից մեկ օր անց, ով կոչ է արել աշխարհին Իրանի միջուկային զարգացման ծրագրի վրա հստակ «կարմիր գիծ» քաշել՝ կասեցնելու նրա միջուկային ծրագիրը: Իսրայելը չի բացառել ռազմական գործողությունն՝ ընդդեմ Իրանի միջուկային սարքավորումների:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել