«Կիա» և «Նիվա»՝ Օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաղթանակները կանխատեսելու համար
Հասարակություն
Օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաղթանակների վերաբերյալ ճիշտ կանխատեսումներ կատարած ընտանիքներին հանձնվեցին ՀՀ նախագահի կողմից խոստացված ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Ծաղկաձորում, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացված «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի եզրափակիչ փուլից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց մասնակից 108 ընտանիքներին «Լոնդոն-2012» օլիմպիական խաղերում հանդես եկող 25 հայ մարզիկների հաղթանակների վերաբերյալ կանխատեսումներ անել և խոստացավ ամենաճշգրիտ կանխագուշակում կատարած ընտանիքին անձամբ իր կողմից պարգևատրել ավտոմեքենայով:
«Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած ընտանիքներից ճիշտ կանխագուշակումներ են արել վեցը, որոնց էլ այսօր հանդիսավոր պայմաններում հանձնվեցին Նախագահի պարգևները:
«Կիա» մակնիշի ավտոմեքենաների բանալիներ հանձնվեցին Վիլեն Հարությունյանի ընտանիքին (Սյունիքի մարզ, ք. Կապան), Գեղամ Վարդանյանի ընտանիքին (Գեղարքունիքի մարզ, գ. Բերկունք) և Արտակ Բարսեղյանի ընտանիքին (Արմավիրի մարզ, ք. Արմավիր), իսկ Սամվել Աբրահամյանի ընտանիքին (ԼՂՀ Մարտունու շրջանի գ. Ծովատեղ), Կարո Սիրունյանի ընտանիքին (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) և Ղարիբ Ահարոնյանի ընտանիքին (ԼՂՀ Մարտունու շրջան, գ. Սոս) հանձնվեցին «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների բանալիներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը