Հայաստանում սպասվում են տեղումներ, կցրտի 10-15 աստիճանով
ՀայաստանՀայաստանի տարածքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-24-ի գիշերը աստիճանաբար կնվազի 10-15, ցերեկը՝ 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: