Բակո Սահակյանը հանդիպել է Տարոն Մարգարյանին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հսկայական ներուժ պարունակող Հայաստանի մայրաքաղաքի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաեւ ողջ Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Այս համատեքստում Նախագահը ողջունել է Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը՝ այն որակելով իրավական անհրաժեշտ հիմք հետագա փոխգործակցության համար:
Մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին:
Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան