Թուրքիայի ներքին գործերի նախարարին նկատել են Արցախ ահաբեկիչներ ուղարկող հրամանատարի հետ
Արցախ
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և իրիայում ահաբեկիչներ մատակարարող Սուլթան Մուրադ ռազմականացված միավորի հրամանատար Ֆահիմ Իսայի լուսանկարը՝ արված Սիրիայի Ռայ քաղաքում։
Հիշեցնենք, որ դիվիզիան Ադրբեջանի կողմից մասնակցել է Արցախում մարտական գործողություններին։ Խմբավորման անդամները Թուրքիայի օգնությամբ տեղափոխվել են Ադրբեջան։
Բացի այդ, Սուլթան Մուրադ դիվիզիան իր շարքերում հավաքագրել է անչափահասների, ինչի պատճառով Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ներառվել է երեխաներին որպես զինվոր օգտագործող երկրների ցանկում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է