The Wall Street Journal. Օբաման և Նեթանյահուն համակարծիք են Իրանի շուրջ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Նրանք երկուսն էլ վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք՝ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ Տանը:
«Երկու առաջնորդները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, և ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր և իր երկրի անկոտրուն պատրաստակամությունը՝ Իսրայելին պաշտպանելու հարցում: Երկու առաջնորդներն ունեն նույն նպատակը՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկու առաջնորդների միջև աճող լարվածության պայմաններում. Նեթանյահուն ճնշում էր գործադրում Օբամայի վրա՝ Իրանի հարցում ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրելու համար:
Նեթանյահուն չի բացառել նաև խնդրի դիվանագիտական լուծման տարբերակը, ինչն Օբամայի նախընտրած մոտեցումն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)