Հայտնի է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ախտանիշ, որն արտահայտվում է գիշերը
Գիտություն և ՄշակույթՔնած ժամանակ ավելորդ քրտնարտադրությունը կարող է ազդարարել կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու մասին։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի բժշկական դպրոցի Լիդսի համալսարանի ավագ դասախոս, թերապևտ Ամիր Խանը ITV's Lorraine-ին տված հարցազրույցում:
Բացի COVID-19-ի այնպիսի ստանդարտ ախտանիշներից, ինչպիսիք են չոր հազը, բարձր ջերմությունը, հոտի և համի կորուստը, «Օմիկրոն» շտամը դրսևորվում է քթից հոսքի, գլխացավի, հոգնածության և մարմնում ցավերի տեսքով։
Խանը նաև անդրադարձել է Հարավային Աֆրիկայի բժիշկների վերջին հայտարարությանը, ըստ որի՝ SARS-CoV-2-ի նոր տեսակով հիվանդները սկսել են բողոքել գիշերային քրտնարտադրությունից։
«Դա այնպիսի քրտնարտադրություն է, երբ ստիպված ես արթնանալ կեսգիշերին՝ հագուստդ փոխելու համար»,- բացատրել է մասնագետը։