Դեկլարացիա Մոնղոլիայի ոչ միջուկային կարգավիճակի մասին
Աշխարհ
Այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի միջուկային «հնգյակի» կազմակերպությունում մշտական ներկայացուցիչների կողմից ստորագրվել է միացյալ դեկլարացիա՝ Մոնղոլիայի ոչ միջուկային կարգավիճակի մասին:
Իսկ ահա այսօր՝ ՄԱԿ-ում Մոնղոլիայի մշտական ներկայացուցիչը ստորագրել է իր երկրի պատասխան դեկլարացիան կապված այս հարցի հետ:
Միջուկային «հնգյակի» կողմից արարողությանը ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը, իսկ Մոնղոլիայի կողմից' ՄԱԿ-ի Վիեննայի մասնաճյուղում այդ երկրի մշտական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Միջուկային «հնգյակի» կազմի մեջ մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները' Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Չինաստանը, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ