Բենգազիում ԱՄՆ դեսպանության գնդակոծում՝ ծրագրավորված ահաբեկչական ակտ
ԱՄՆ
Ուրբաթ ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության գնդակոծումը և դեսպան Ստիվենսի ու ԱՄՆ 3 այլ քաղաքացիների սպանությունը հստակ կանխորոշված ահաբեկչական ակտ է, հաղորդում է BBC Russian-ը։
Ըստ նրանց ձեռքի տակ ունեցած տեղեկությունների՝ զինված անձինք ներխուժել են հյուպատոսության տարածք, կրակ են բացել և նռնակներ են շպրտել։ Հարձակման հետևանքով զոհվել են 52-ամյա Քրիստոֆեր Սթիվենսը՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանը և ԱՄՆ 3 այլ քաղաքացիներ։
Նշենք, որ նախկինում ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները բազմիցս որակել են հարձակումը որպես ահաբեկչական ակտ, սակայն պնդել են, որ հստակ չեն իմացել արդյոք դա կանխավ ծրագրավորվել կամ համընկել է սեպտեմբերի 11-ի տարելիցի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)