Որդեգրման համաձայնագիրը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ուժի մեջ կտնի նոյեմբերի 1-ին
Աշխարհ
Որդեգրման համաձայնագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ին. նշում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահին կից գործող երեխաների իրավունքների հարցերով լիազոր Պավել Աստախովին:
Հավելենք, որ ՌԴ ԱԳՆ-ն տարածել է Ռուսատանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների փորձագետների միացյալ հայտարարությունը որդեգրման ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնգրի շուրջ խորհրդակցությունների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 26-27-ը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները Մոսկվայում անց են կացրել միջգերատեսչական խորհրդակցություններ որդեգրման ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնգրի իրականացման հարցի շուրջ: Տվյալ համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից, իսկ 2012թ. հուլիսին վավերացվել է ՌԴ դաշնային խորհրդի կողմից:
Խորհրդակցությունների ընթացքում հաստատել են փոխադարձ պատրաստակամություն՝ շարունակելու համագործակցությունը միջազգային որդեգրման ոլորտում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ