The Associated Press. Սիրիայի ապստամբներին աջակցելը խորացնում է պայքարը. ՌԴ ԱԳ նախարար
Մերձավոր Արևելք
Ռուսաստանի արտգործնախարարն ուրբաթ օրը կտրուկ կերպով քննադատեց այն երկրներին, որոնք աջակցում են Սիրիայի Բաշար Ասադի բռնապետության դեմ պայքարող ընդդիմադիր խմբավորումներին, նշելով, որ դա «Սիրիային ավելի խորն է ներքաշում երկպառակտչական պայքարի մեջ». տեղեկացնում է The Associated Press-ը:
Ռուսաստանի ամենաբարձր դիվանագետը՝ Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ հայտարարեց, որ Սիրիայի կռիվները, որոնք ավելի քան 30.000 մարդկանց կյանք խլեցին, պետք է ավարտվեն զինադադարի, բանտարկյալների ազատ արձակման և մարդասիրական օգնության տրամադրման ճանապարհով: Նա նշեց, որ Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի ջանքերը՝ կանգնեցնելու պայքարը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել