«Հրապարակ». Արամ Սարգսյանը որպես նախագահի թեկնածու՝ հանգամանքներից է կախված
Հայկական Մամուլ
Այսօր ԱՄՆ-ից Հայաստան կվերադառնա «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը մեկնել էր սեպտեմբերի 22-ին' Արտակ Զեյնալյանի հետ: ԱՄՆ-ում նրանք հանդիպումներ են ունեցել թե´ հասարակական սեկտորի, թե´ Պետդեպի պաշտոնյաների հետ: «Հրապարակ»-ի հարցին' կառաջադրի՞ իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում, Արամ Սարգսյանն ասաց, որ նման որոշումը շատ հանգամանքներից է կախված լինում, իսկ ինքը երբեք հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում, ժամանակը ցույց կտա:
Անկախ նրանից' կդնի իր թեկնածությունն Արամ Սարգսյանը, թե ոչ, նա կդառնա այդ ընտրություններում արևմտյան առանցքը կոնսոլիդացնող կարևոր ներկայացուցիչներից մեկը, որի կենտրոնում, որոշ գնահատականներով, կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին