«ՀԺ». 2013 թ. պետբյուջեի նախագծի քողարկված տխուր պատկերը
Հայկական Մամուլ
2013թ. պետական բյուջեի նախագծի տրիլիոնանոց ցուցանիշների ետետւմ թաքնված է չափազանց տխուր մի պատկեր: Նույնիսկ կառավարությունն է արձանագրել, որ Հայաստանում հաջորդ տարի նվազելու է ծնունդների և աշակերտների թիվը: Կառավարության կանխատեսմամբ, աշակերտների ընդհանուր թիվը հաջորդ տարի լինելու է 365.6 հազար' այս տարվա 372.4 հազարի փոխարեն: Ծնունդների թիվն այս տարվա համեմատ նվազելու է մոտ 1300-ով:
Կանխատեսվում է, որ կնվազի նաև զորակոչիկների թիվը: Նվազումների «շնորհիվ», 2013 թվականի բյուջեի նախագծով մի քանի հարյուր միլիոն դրամի խնայողություններ են նախատեսվում: Չնայած դրան, բյուջետային հատկացումներն առողջապահության և կրթության բնագավառներում ավելացել են: Դա, նախ, պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի' գործողության մեջ մտնելով, ինչի արդյունքում այդ բնագավառների բյուջետային աշխատողների աշխատավարձերին գումարվելու է նոր հարկը, որը սակայն, անմիջապես էլ ետ է գանձվելու: Չնչին ավելացումներն էլ նախատեսված են նրանով, որ 2013 նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից դառնալու է 35 հազար դրամ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին