Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը 

Պետությունը 2022 թվականին մշակույթի ոլորտին կտրամադրի 1 մլրդ 600 մլն դրամ

Գիտություն և Մշակույթ

2022 թվականին պետությունը մշակույթի ոլորտին կտրամադրի 1 մլրդ  600 մլն դրամ:

Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա հիշեցրեց, որ 2021-ին համավարակի, պատերազմի ողբերգական հետևանքների պատճառով պետական բյուջեն մի քանի անգամ կրճատվել է: Կրճատվել է նաև մշակույթի ոլորտին տրամադրվող գումարը, սակայն 2022-ին մշակույթին հատկացվող գումարը կհասցվի այն շեմին, որը կար 2020 թվականին:

«2021 թվականին հատկացվել էր շուրջ 834 մլն  դրամ, իսկ 2022-ին՝ շուրջ 1 մլրդ  600 մլն դրամ: Այստեղ ընդունում ենք և՛ ուղղակի դրամաշնորհները, և՛ մրցութային կարգով հատկացվելիք գումարները»,-ասաց փոխնախարարը:

Խզմալյանն ընդգծեց, որ աննախադեպ ծավալների են հասել 2019-2020-2021 թվականներին թատերահամերգային կառույցներին, թանգարաններին, մշակութային այլ հաստատություններին կապիտալ հատկացումների ծավալները: «2021-ին  թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրման ծրագրով հատկացվել է 174, 8 մլն դրամ, այստեղ և՛ Պարոնյանի թատրոնին հատկացվելիք 1, 5 մլն  դրամն է, և՛ Երևանի կամերային պետական թատրոնին, Համազգային թատրոնին, որին բոլորովին վերջերս կառավարության որոշմամբ տրամադրվեց 168 մլն դրամ: Սա համարում եմ տարվա լավագույն ձեռքբերումներից մեկն ու շնորհավորում եմ թատրոնի ամբողջ կազմին: Սա վերջը չէ. պետական բյուջեով գրեթե  նույն ծավալով հատկացում կլինեն նաև 2022 թվականին, և մենք կունենանք լիարժեք զինված, վերազինված մի կառույց: Սա համահունչ է  այն արդյունքներին, որոնք Համազգային թատրոնը գրանցում է վերջին ժամանակաշրջանում»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց՝ 2020-ին Տիկնիկային թատրոնին հատկացվել էր 21 մլն դրամ և ամբողջությամբ արդիականացվել էր լուսային տեխնիկան, իսկ այժմ ՀՀ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ շուրջ 44 մլն դրամ գումար կարող է հատկացվել արդեն ձայնային տեխնիկայի արդիականացման համակարգի համար:

Փոխնախարարը հույս ունի, որ նախագիծը կընդունվի ու ամբողջապես արդիականացված մանկական թատրոն կունենանք:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ նորոգման ծրագրով հատկացվել է 54, 5 մլն դրամ, ներդրումներ թանգարանների ու պատկերասրահների հիմնանորոգման ծրագրով՝  108, 5 մլն դրամ, աջակցություն քանդակների, արձանների պատրաստման, տեղադրման ու վերականգնման աշխատանքներին ուղղված ծրագրով՝ 96, 4 մլն դրամ, հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում ծրագրի շրջանակում՝ 242, 7 մլն դրամ, իսկ կինեմատոգրաֆիայի ծրագրով Հայաստանի ազգային կինոկենտրոնին հատկացվել է 20 մլն դրամ:

2022-ին շուրջ 1 մլրդ դրամ հատկացվելու է թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ նորոգումների և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը:

«767 մլն դրամ տրամադրվելու է  նյութատեխնիկական բազայի համալրմանը: Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման ծագրով՝ շուրջ 213 մլն դրամ, իսկ հուշարձաններին կհատկացվի 108 մլն դրամ: Սա աննախադեպ ցուցանիշ եմ համարում: Մենք բարձրացնում ենք մեր չափանիշները պետական կառույցների ֆինանսական ինքնավարության և ներկայանալիության տեսանկյունից, ուրեմն պետք է աջակցենք, որ այդ արտաբյուջեի գեներացման համար լինեն համապատասխան պայմաններ, իսկ դա առանց ժամանակակից տեխնիկայի դժվար է պատկերացնել»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝այդ ծրագրերից օգտվել ու օգտվելու են այն կառույցները, որոնք  լայն միջազգային համագործակցություն են ապահովել, հանդես են եկել հեղինակավոր միջազգային փառատոններում, ներկայանալի են եղել ու թույլ են տալիս ասելու, որ ժամանակակից  հայ թատրոն կա:

Այդ կառույցներից են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Մայր թատրոնը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի մնջախաղի պետական և այլ հաստատություններ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Ամենադիտված