«ՀԺ». Հայրապետյանն ու Բալասանյանը զրկվեցին մանդատներից
Հայկական Մամուլ
ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) այլևս Աժ պատգամավոր չէ: Աժ պաշտոնական կայքում հրապարակվել է, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը համապատասխան արձանագրությունը ստորագրել է երեկ և ուղարկել ԿԸՀ:
Արդեն պատգամավոր չէ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը: Նա Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու է նոյեմբերի 12-ից (գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունն այդ օրն է ավարտվում), սակայն, նրա պատգամավորական լիազորությունները ևս դադարեցվել են: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի հրապարակման, համապատասխան արձանագրությունը կազմվել է դեռևս սեպտեմբերի 18-ին:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորությունները նույնպես կդադարեցվեն հոկտեմբերի 2-ին, եթե, իհարկե, մինչ այդ նա ետ չվերցնի իր հրաժարականի դիմումը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին