«Զանգեզուրի միջանցքը» մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար. Բայրամովը` Իրանի արտգործնախարարին
Իրան««Զանգեզուրի միջանցքը» մեծ հնարավորություններ կստեղծի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար», ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Իրանը լինելու է նախագծի հիմնական մասնակիցներից մեկը, ասել է նա։
«Այս նախագիծը կարելի է բնութագրել որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական տարրերից մեկը»,- ասել է Բայրամովը Իրանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսում։