«Հրապարակ». Վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները
Հայկական Մամուլ
Թերթը հիշեցնում է, որ ինքն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է:
Թերթը տեղեկացել է, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի՝ նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները:
Իսկ անդրանիկ զոհը Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն՝ ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են: Վ. Գասպարյանը երեկ թերթի հետ զրույցում այս առումով նշել է. «Դա շարունակական գործընթաց է և վերաբերում է բոլորին»:
Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու: Թերթը նշում է, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին