Reuters. Օբաման Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով
ԱՄՆ
Նախագահ Օբաման այսօր երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը պատվիրելու և ֆինանսավորելու համար:
Նախագահը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է ներկայացնի Իրանի իշխանությունների վտանգավոր պահվածքը փաստող նոր ապացույցներ:
Իր հայտարարության մեջ, Օբաման նշել է, որ Իրանի կառավարության որոշ անդամներ նախապես տեղյակ են եղել ծրագրված սպանության մասին և այժմ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Սակայն Իրանը պաշտոնապես հերքում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը ցանկացած ահաբեկչության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրել էր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը պատվիրելու և ֆինանսավորելու մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)