Փաշինյանը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու
Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 28-ին կկայանա երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)