Պուտինի հատուկ ներկայացուցիչը խոսել է 44-օրյա պատերազմում Ալիևի «փայլուն» և «վճռորոշ» դերի մասին
Արցախ
Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը խոսել է 44-օրյա պատերազմում Ադրբնեջանի նախագահ Իլհամ Ալիևի «փայլուն» և «վճռորոշ» դերի մասին:
«Նախագահ Իլհամ Ալիևը միշտ ասել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով, ապա այն պետք է լուծվի ռազմական ճանապարհով։ Ադրբեջանի նախագահն ի սկզբանե հաստատուն դիրքորոշում է որդեգրել այն տարածքների վերադարձի վերաբերյալ, որոնք երկիրը կորցրել է 90-ականների սկզբին պատերազմի արդյունքում։ Նա միշտ հետևողական է եղել այս հարցում»,- ասել է Շվիդկոյը Trend-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել Մոսկվայում` Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)