Այս պահի դրությամբ անկլավների գոյության մասին իրավական հիմք չենք գտել. Փաշինյան
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այս պահի դրությամբ անկլավների գոյության մասին իրավական հիմք չեն գտել:
«Շատ է խոսվել անկլավների մասին, և մինչև այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Հիշում եք, որ ասել եմ՝ քարտեզը ինչ է. գծագիր է, ոնց կարող ես գծում ես, պետք է իրավական հիմքը նայես: Մեզ թվում է, որ այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք: Հնարավոր է հաջորդ պահին ի հայտ գա, բայց այս պահին դա չկա»,- ասաց նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)