«Microsoft»–ի հիմնադիրը նոր սարք է հնարել տիեզերք թռչելու համար
Աշխարհ
«Microsoft» համակարգչային ընկերության համահիմնադիրներից Փոլ Ալենը հայտարարել է, որ պատրաստվում է նոր անօդաչու թռչող սարք հնարել տիեզերք թռչելու և օրբիտա բեռներ ուղարկելու համար։ 58–ամյա բիզնեսմենը հայտնել է, որ իր «Stratolaunch Systems» անվանումով այդ նախագծի հիման վրա կառուցվելու է մեծ թռչող սարք, որն ունենալու է «Boeing 747» ամերիկյան ինքնաթիռի վեց տուրբիններ և նրա երկարությունը լինելու է 117 մ։
Սա նշանակում է, որ «Stratolaunch Systems»–ը պատրաստվում է լինել աշխարհի ամենամեծ թռչող սարքը, որն իր մասշտաբներով գերազանցելու է հայտնի 1940թ–ին ստեղծված «Хьюз H-4 Геркулес»-ին, որի երկարությունը 98 մ է։ Այն ընդամենը մեկ թռիչք է իրականացրել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ