Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 %-ը տղամարդիկ են
ՀայաստանՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների 41 տոկոսը կազմում են տղամարդիկ, 59 տոկոսը՝ կանայք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը
Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում Covid-19-ից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են, 43 տոկոսը՝ կանայք:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում վերջին 2 շաբաթվա ընթացում կորոնավիրուսի դեպքերի նվազում է արձանագրվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ անչափահասների շրջանում: