Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թրյուդոյին
ՀայաստանՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:
Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում կայացած մեր բովանդակալից զրույցը, որը հնարավորություն ընձեռեց մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Լիահույս եմ, որ Գլազգոյում տեղի ունեցած մեր հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին, և համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Կանադայի միջև առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը»: