Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
ՀայաստանՀայաստանում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 481 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 535 650 վերջին մեկ օրում` 5650 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4447 պացիենտ: Մեկ օրում նվազել է 181-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 330 593 անձ` վերջին մեկ օրում 282 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 7943 է:
ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1498 է: