Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

«Պահը օրհասական է, ժամանակ չունենք, պետք է ազատվենք Նիկոլ Փաշինյանից՝ պահպանելու գոնե մեր` ծվեն-ծվեն եղածը»

Արցախ

Այսօր արտահերթ նիստ գումարեցինք և Արցախի ԱԺ-ն հանդես եկավ ընդհանուր հայտարարությամբ, որը շրջադարձային և բեկումնային էր: Առաջին անգամ Արցախի իշխանությունը և ընդդիմությունը համատեղ հայտարարություն տվեցին Նիկոլ Փաշինյանի պահվածքի, կեցվածքի և վարած քաղաքականության վերաբերյալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին ուղիղ եթերում Արցախի հիմնախնդրին վերաբերող ձևակերպումներին:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.

«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ու ոչ մի անգամ բանակացային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում։ Էն փաստի բերումով, և բանակցություններում դա արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ։ Նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։

Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակցության մասին՝ ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական։ Եվ ես նախկինում գոյություն ունեցած բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումներն անելիս՝ ասել եմ հետևյալը․ ենթադրենք այդ հանրավքեն, ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու երբե՛ք։ Բայց ենթադրենք, թե հայկական մեկնաբանությամբ տեղի ունենար։ Իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պիտի մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները։ Ենթադրե՛նք՝ ԼՂ ադրբեջանցիները մասնակցեին այն չափով, ինչ չափով որ մեկնաբանում էր հայկական կողմը, երբ որ ինքնորոշման իրավունքը, ենթադրե՛նք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում։ Հարց՝ իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքտում, իրենց հերթին, կարո՞ղ էին բարձրացնել իրե՛նց ինքնորոշման իրավունքը։ Եվ այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային»։

Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո Արցախը պետք է արձագանքեր ողջ հայության անունից և առաջինը, որովհետև այն միայն Արցախի խնդիրը չէ, այլ՝ ամբողջ հայության. «Եթե մինչև դեկտեմբերի 24-ը ինքը փորձում էր մանևրել և չարտահայտել իր դիրքորոշումը, ապա այդ օրը ինքը կանգնեց և, իր ամբողջ ցինիզմը օգտագործելով` ուղիղ ասաց, որ ձեռքերը լվանում է Արցախից: Մարդը ոչնչացնում է ամեն հայկականը և խնդիրը միայն Արցախը չէ, պարզապես, սկսել է այդտեղից»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի գործողությունների հետևանքը ծանր է լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:

Մեր զրուցակիցը ապշած է, թե ինչու է մինչ օրս Նիկոլ Փաշինյանը գտնվում ազատության մեջ, քանի որ, ըստ Մետաքսե Հակոբյանի, դեկտեմբերի 24-ին այնպիսի հայտարարություններ արեց, որ ուղղակի իրավապահները պետք է ձերբակալեին նրան. «Նա բազմաթիվ հաղորդումներ տվեց իր հանցագործությունների վերաբերյալ: Նախ ասաց, որ, այո՛, իր արածի համար ինքն արդարացում չունի, որ, այո՛, կարող էր պատերազմը չլինել, բայց եղավ, որովհետև ինքը ուղղակի չկանգնեց և մարդկանց չասաց՝ մարդի՛կ, դուք որոշե՛ք պատերազմ լինի, թե ոչ: Արդյունքում հանձնեց Արցախը, բայց խելամիտ բանակցությունների արդյունքում կարելի էր փրկել Հադրութը և Շուշին՝ չունենալով հազարավոր զոհեր և խեղված ճակատագրեր»,-նշեց նա:

Վերջինս սուտ, կեղծ և մանիպուլյատիվ որակեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բանակցություններ չեն եղել: Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ  դրանք միշտ եղել են և չեն տարվել միանձնյա, խորհրդակցել են Արցախի իշխանույթունների հետ. «Այս մարդը վարում է ադրբեջանամետ իշխանություն, խոսում է միայն Ադրբեջանի և այդ երկրի ժողովրդի շահերից, դրա փաստը այն է, որ ինքն արտահայտեց, թե Արցախը չի եղել հայկական, այն չի կարող լինել հայկական: Երևի ապիկար մարդ անվանեմ Նիկոլ Փաշինյանին, նա այնքան ատելություն ունի հայերի նկատմամբ:  Նա չի ընդունում այն հանգամանքը՝  խորհրդային տարիներին արցախցին այնքան դաժան տարիներ է ունեցել, իր կյանքն է դրել այդ տարիների մեջ, տեսել է, թե ինչպես է թուրքը մտնում տուն և մորթում իր երեխային, բայց, գիտակցաբար, այդ ամենը ներքին պայքարով լուռ տարել է և վերաճել համահայկական ազտագրական պայքարի»,- ցավով ասաց մեր զրուցակիցը:

Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունով ուզում էր ասել, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, սակայն իրենք Արցախում հասկանում են, որ ոչ թե Հայաստանը կապ չունի Արցախի հետ, այլ Հայաստանի իշխանությունները.

«Հիմա Նիկոլ Փաշինյանը կագնել և ասում է, թե հաղթանակ չի եղել, թե Արցախը չի կարող լինել հայկական, մենք փաստում ենք, որ Արցախը հայկական է եղել, այն կա ու լինելու է հայկական: Հայը իր պայքարը չի դադարեցնելու․ այն դադարեցնելը նշանակում է ուրանալ մեր իսկ զավակների թափած արյունը, գոնե հանուն նրա, որ մենք այս գոյամարտի 30 տարիների ընթացքում տասնյակ հազարավոր զոհեր ենք ունեցել, բարոյական իրավունքը չունենք մեր պայքարը դադարեցնելու: Հայը կա՛մ Արցախում զոհվելու է, կա՛մ հասնելու է իր բաղձալի երազանքին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ շեշտելով, որ Արցախում շատ լավ գիտակցում են ողջ եղելությունը և հետ չեն կանգնելու իրենց պահանջատիրությունից. «30 տարի շարունակ ՀՀ իշխանությունները, անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսակետ են ունեցել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, հասկացել են, որ պարտավոր են հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի հետ, որովհետև 1991 թվականին շատ ծանր պայմաններում Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է՝ իրեն հռչակելով ազատ և անկախ»,-նշեց նա:

Մեր այն հարցին, թե ինչ տրամադրույթւոն է տիրում արցախցու մոտ դեկտեմբերի 24-ից հետո, նա ասաց որ որևէ փոփոխություն չկա, քանի որ մինչև դա էլ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը չէր այլևս չէր հավատում և վստահում. «Ժողովրդի մեջ չեք գտնի գեթ 1 հոգի, որը կասի՝ խեղճ Նիկոլ, ինքը չգիտեր, իր գլխին սարքել են: Բոլորը շատ լավ հասկանում են ստեղծված իրավիճակը: Այստեղ ժողովրդին խաբել կամ ինչ-որ զգացմունքային դաշտ տանել, որևէ մեկին չի հաջողվի: Պահը օրհասական է, այլևս ժամանակ չունենք, ժողովորդը պետք է սթափվի և ազատվի Նիկոլ Փաշինյանից, որ գոնե պահպանենք մեր՝ ծվեն-ծվեն եղածը»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի արձագանքին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, պատգամավորը դրական որակեց նախագահի այդ քայլը. «Ես նպատակ չունեմ նախագահի՝ մինչ այս որևէ գործընթացը արդարացնելու, որովհետև եթե այդ պրոցեսները ինքը հիմա է սկսել, կարող էր անել շատ ավելի վաղ և մենք չհայտնվեինք այս իրավիճակում: Կարծում եմ, որ ուղղակի այլ տարբերակ չկար, որովհետև, եթե Արցախի նախագահը հակազդող մտքեր չարտահայտեր այդ ուղղությամբ՝ կնշանակեր, որ այո՛, իրենք համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ: Դրական եմ գնահատում իր երեկվա արած հայտարարությունը․ այն շատ կոշտ էր, ուղիղ և ճիշտ»,- եզրափակեց պատգամավորը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված