Հայաստանը գործազրկության մակարդակով առաջատարն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում
ՀայաստանՆախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է առաջին տեղը գործազրկության ցուցանիշով: 2020 թվականին Հայաստանում գործազրկությունը կազմել է 20,2%: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ գործազրկության 12,1% ցուցանիշով, երրորդում Ուկրաինան է՝ 9,5%: Ադրբեջանը 9-րդ հորիզոնականում է՝ 6,3%: Գործազրկության ամենացածր ցուցանիշն, ըստ վարկանիշային սանդղակի, Թուրքմենստանում է՝ 4,4%:
Տվյալները հաղորդում է «Սպուտնիկ Մերձավոր Արևելք»-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկին և Աշխատանքի միջազգային կազմակերպությանը: