Մհեր Մկրտչյանի վերականգնված արձանի հետ կավելանա ևս 7 այլ արձան
Հայաստան
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին տված ասուլիսում մեծ աղմուկ հանած Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանների հեղինակը՝ Սուրեն Մելքոնյանն ասաց, որ արդեն ավարտել է Մհեր Մկրտչյանի արձանի վերականգնման աշխատանքները և այն կրկին կզբաղեցնի իր տեղը Աբովյան փողոցում:
Իդեպ, քանդակների հեղինակն կարծում է, որ արձաններն այնքան ամուր նյութից են պատրաստված, որ այն կոտրելը իսկապես դժվար է և ըստ նրա՝ Մկրտչյանի արձանը վնասվել է պատահականության արդյունքում: Ըստ նրա՝ վնասող ցանկացողը երևի թե հենց վարպետի արձանը կվնասեր, ոչ թե տակառիկը:
Ի ուրախություն շատերի՝ Սուրեն Մելքոնյանը նաև հայտնեց, որ մոտակա 15 օրերի ընթացքում Երևանի փողոցների նստարաններին կհայտնվեն Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը և ևս 5 անձիք:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի