Ինչպես կարելի է պաշտպանվել կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից
Գիտություն և ՄշակույթՀամաճարակաբաններ Ալեքսանդր Բուտենկոն և Պետր Չումակովը Ura.ru-ին տված հարցազրույցում ասել են, որ խմբային հատուկ իմունիտետը, որը ձևավորվում է կորոնավիրուսի մի քանի տարբերակների հետ շփումից հետո, կարող է պաշտպանել «Օմիկրոն» շտամով վարակվելուց:
«Վիրուսի տարբեր գենոտիպերի համակցությունը մարդկանց մոտ առաջացնում է խմբային հատուկ իմունիտետի ձևավորում, այսինքն՝ այնպիսին, որը կարող է պաշտպանել տարբեր գենոտիպերից», - ասել է Բուտենկոն։
Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսի տարբեր տարբերակների հետ բազմաթիվ շփումների արդյունքում առաջացած իմունիտետը, պատվաստումների հետ միասին, կապահովի կոլեկտիվ պաշտպանություն COVID-19-ից նոր շտամից։