Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման մասին տագնապալի կանխատեսումներ են ի հայտ եկել
Գիտություն և ՄշակույթԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ նոր կորոնավիրուսի Omicron շտամը կարող է դեպքերի զանգվածային աճ առաջացնել 2022 թվականի հունվարին կամ ապրիլին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Omicron֊ը, որն արդեն իսկ ԱՄՆ-ում COVID-19-ի գերիշխող շտամն է, մոտակա ամիսներին կվարակի միլիոնավոր մարդկանց։ Բայց դեպքերի թվի աճը կախված կլինի նրանից, թե այս տարբերակը որքանով «կպայքարի» պատվաստումների դեմ։
CDC-ն նախազգուշացրել է, որ եթե նոր դեպքերի թիվը կտրուկ աճի, դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի մի ցուցանիշի, որը կարող է գերազանցել հիվանդության նախորդ պիկերը: