ԱՀ-ում Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության դադարեցումը չի համապատասխանում իրականությանը. Հայկակ Արշամյան
ՀայաստանԼրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Հիմնադրամը շարունակում է գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասը ընթացքում է։ Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։
Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, ընդհանուր առմամբ 50կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։
Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին», - ասաց Արշամյանը։