Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. ինքնաթիռը կայծակի պատճառով վերադարձել է Բրյուսելի օդանավակայան
ՀայաստանԲրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Այս մասին գրել է Aviation24.be կայքը։
Օդանավում 180 ուղևոր է եղել: Կայծակի հարվածը Լյուքսեմբուրգի օդային տարածքում է եղել: Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան։
Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում