Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը
ՏնտեսությունՌուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ համատեղ անելիքները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, չորեքշաբթի հայտնել է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության եւ ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Դիտարկվեցին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ շնորհավորանքներ փոխանակեցին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։