Ճապոնիայում թայֆունի պատճառով տարհանել են բնակչությանը
Աշխարհ
28 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի վրա հասած հզոր «Ջելավաթ» թայֆունի արդյունքում, 178 հազար տուն հոսանքազրկվել է. հայտնում են ԶԼՄ-ները։
Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չեն հաստատվել։ Ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել իրենց տներից ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։ Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական ընկերության տեղեկության համաձայն՝ «Ջելավաթ» թայֆունը փոթորկում է Օկինավա ճապոնական պրեֆեկտուրայի վարչական կենտրոնից 40 կմ հյուսիս-արևելք ընկած Նահա քաղաքում։ Այն շարժվում է դեպի հյուսիս-արևելք 25կմ/ժ արագությամբ։ Նահայի օդանավակայանից նախատեսված բոլոր թռիչքները հետաձգվել են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ