Հակաիսլամական ֆիլմի առաջացրած անկարգությունների արդյունքում աշխարհում զոհվել է 50 մարդ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Երեք շաբաթ տևող անկարգությունների հետևանքով, որոնք ծավալվել էին համացանցում «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի հայտնվելուց հետո, տարբեր երկրներում զոհվել է ավելի քան 50 մարդ, ևս տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել. հաղորդում է «Россия 24» հեռուստաընկերությունը։
Նախօրեին ցույցեր են տեղի ունեցել Բանգլադեշում և Պակիստանում։ Ֆիլիպիններում ցուցարարները բավականին խիստ պահանջում էին իշխանություններից արգելափակել տեսահոլովակի հասանելիությունը համացանցում։ Մարդիկ անհանգստանում են, որ, այսպես կոչված, «վրեժխնդրության ահաբեկչության» արդյունքում կարող են տուժել ԱՄՆ-ի հետ բոլորովին կապ չունեցող մարդիկ։
Հատկապես բարդ է իրավիճակը երկրի հարավում, ուր գործում են իսլամիստական անջատողական ուժերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ