Ռումինական «Բեյոնսեն» հիմա էլ «գողացել է» Մհերի երգը
Հասարակություն
Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» երգը, որը գողացել էր ռումինացի երգչուհի Մադալինան, մեծ քննարկումների առիթ դարձավ:
Միհրանի պրոդյուսերը՝ Ալեքսանդր Ստեփանյանը, bravo.am-ին ասել է, որ արդեն փորձել են նամակագրական կապ հաստատել երգչուհու հետ, սակայն դեռ ոչ մի արձագանք չեն ստացել: Պրոդյուսերն ասել է, որ աշխարհում ընդունված է, երբ երգը կատարելու համար դիմում են հեղինակին կամ կատարողին և ստանում այն կատարելու իրավունքը, սակայն սա այդ դեպքը չէ, քանի որ նրանք այդպես չեն վարվել:
Սակայն մեր երգիչը չի պատրաստվում ռումինացի երգչուհուն դատի տալ հեղինակային իրավունքի խախտման համար, որովհետև, ինչպես նշել է Միհրանի պրոդյուսերը, վերջին շրջանում դա տարածված երևույթ է, երբ երաժշտությունը վերցնում ու որոշակի փոփոխության են ենթարկում: Իսկ դա վկայում է այն մասին, որ երգը հիթ է դարձել, ուղղակի ամեն ինչ պետք է օրենքով անել:
Ի դեպ, ինչպես պարզվեց, բացի Միհրանի երգից Մադալինան գողացել է նաև երգիչ Մհերի «Քեզ համար» երգը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը